ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտների. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտների. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-այա Մարզպետ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Կարեն Վ.-ին և Երևանի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահագանգել է շտապօգնություն և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 օպերատիվ կառավարման կենտրոններ: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: