Առաջիկա օրերին սպասվող գազանջատումների մասին
«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 1, 2, 34 բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճուղու առանձնատների գազասպառողների, Սպիտակ քաղաքի Ոփյան, Չարենցի, Շահումյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 20-րդ փողոցի թիվ 2, 7-րդ փողոցի թիվ 1/1, 24-րդ փողոցի թիվ 1-ից 19 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Կամոյի, Զորավար Անդրանիկի, Սայաթ-Նովայի, Մելիքյան, Այվազովսկու, Լագեր, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, Սպիտակ քաղաքի Սովխոզային և Քըրք Քըրքորյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ (Քարակերտի ԳԲԿ-ն սնող կողմնատար գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 16-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 17-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գոդավար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Քարակերթի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։