կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երևանում վարորդը Volkswagen-ով «Երկրապահ»-ի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի և բախվել ծառին. կան վիրավորներ

Երևանում վարորդը Volkswagen-ով «Երկրապահ»-ի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի և բախվել ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության մոտ, Երևանի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 66-ամյա Հրաչ Բ.-ին, այնուհետև բախվել մայթեզրին գտնվող ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի  ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 13-ամյա  Ն. Թ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վրաերթ-վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: