հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Երևանում վարորդը Opel-ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երևանում վարորդը Opel-ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի

 Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 32–ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց,  վրաերթի է  ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, քաղաքացիների, Երևանի  ճանապարհային ոստիկանների և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ տեղափոխել թիվ 1  համալսարանական հիվանդանոց:

Մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները  տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Վերջինիս հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: Տեղում ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները՝ Երևաի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և ավագ տեսուչ   Արտակ Սարդգսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր   Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Վրաերթից հետո էլ Opel-ը դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի  գոտի: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: 

  • Կիսվել: