կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում` վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանում` վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։ 

Ոստիկաններն ու պարեկները անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։

Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

  • Կիսվել: