կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տան արհեստանոցում հայտնաբերվել է ճանաչված ոսկերչի հրազենային վնասվածքով դին

Տան արհեստանոցում հայտնաբերվել է ճանաչված ոսկերչի հրազենային վնասվածքով դին

Երեւանում այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 18:20-ի սահմաններում՝ ՀՀ Նեքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան  բնակիչ 55-ամյա  Թովմաս Ա-ի դին, աթոռին նստած, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ճանաչված ոսկերիչ է եղել:

  • Կիսվել: