կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ Ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցչի դին

Հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ Ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցչի դին

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Տեղեկացնում  Է Shamshyan com-ը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածը Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցիչն է:

  • Կիսվել: