Երևանի Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Տեր - Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ: