ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը հետ է ընթացել և 3 ավտոմեքենա վնասել

Երևանում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը հետ է ընթացել և 3 ավտոմեքենա վնասել

Հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմանում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19  հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, նա այն կայանել է և իջել ավտոբուսից, որից հետո տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթացել և դարձել 3  ավտոմեքենաների ջարդի հեղինակ:

Վթարի փաստով  պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: