երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում սև ու սպիտակ Mercedes-ները բախվել են. մեկը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը (տեսանյութ)

Երևանում սև ու սպիտակ Mercedes-ները բախվել են. մեկը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն  վարչական շրջան  տանող  հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով  սպիտակ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին: Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները,  ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ: 

  • Կիսվել: