հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. Ոստիկանություն

Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. Ոստիկանություն

Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար»,- ասված է ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

  • Կիսվել: