հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում պարեկները գողության վայրում հետապնդել ու վնասազերծել են վրացի գողին

Երևանում պարեկները գողության վայրում հետապնդել ու վնասազերծել են վրացի գողին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն անգամ Պարեկային ծառայությունում խորհրդակցություն անցկացնելու ժամանակ Երևանի գնդի հրամանատարին, գումարտակի և մարզային գումարտակների հրամանատարներին հիշեցնում է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որով պարեկները պետք է գիշերային ծառայության ընթացքում շրջեն նաև բակային հատվածներում, ինչը դրական արդյունք է տալիս հանցագործությունների կանխման ու նախականխման և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 19-ին, նման աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են գողություն կատարողին:

Պարեկները Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ ահազանգ են ստանում ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գլխավոր փորձաքրեագետ Սևակ Դանիելյանից, որով հայտնում էր, որ Մամիկոնյանց 49/1 հասցեում կասկածելի քաղաքացի կա, ով հնարավոր է՝ գողություն կատարելու նպատակով է գտնվում նշված վայրում:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանում բնակվող, ազգությամբ վրացի 48-ամյա Ա. Ցվերյանովն է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: