շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում պարեկների կողմից գողություն անողներին հետապնդելու և կրակոցների արդյունքում վնասազերծելու դեպքով 8 հոգի ձերբակալվել է. գողացված ապրանքի գինը՝ 49 մլն դրամ

Երևանում պարեկների կողմից գողություն անողներին հետապնդելու և կրակոցների արդյունքում վնասազերծելու դեպքով 8 հոգի ձերբակալվել է. գողացված ապրանքի գինը՝ 49 մլն դրամ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ն. Պավլովի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել է 8  քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված անձինք կասկածվում են մայիսի 24-ին Բագրևանդի  թաղամասում  գտնվող «Տելեկոմ Արմենիա»  ՓԲԸ-ի տարածքից մի քանի միլիոն դրամ արժողությամբ պղնձե մալուխներ գողանալու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի  ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնսդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանի, Արման Խալաթյանի, կրտսեր պարեկ Արթուր Ավետիսյանի հետ համատեղ հետապնդել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Մհեր Հ.-ին, Երևանի բնակիչ, 37-ամյա Գուրգեն Բ.-ին, Լոռու մարզի բնակիչր, 37-ամյա Սերիկ Հ.-ին, Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Ռոլանդ Խ.-ին:

Բագրևանդի թաղամասում գտնվող «Ադորր»  սգո սրահի մոտից փախուստի դիմելիս բռնվել և բերման է ենթարկվել Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Մանվել Ս.-ն և Տավուշի մարզի բնակիչ, 32-սմյա Էմին Ս.-ն: Բերման են ենթարկվել նաև Արագածոտնի մարզի բնակիչներ, 28-ամյա Արմեն Գ.-ն և 29-ամյա Հովսեփ Հ.-ն: Ոստիկանները պարզել են նաև, որ փախուստի դիմած անձանցից մեկը Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Ռոման Ջ.-ն է:

Նշված  անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  փախուստի դիմած Ռոման Ջ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ,  որ նշված խմբում այլ անձինք նույնպես ներգարվված են և ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի նշված տարածքից գողացվել է մոտ 49 լն դրամի պղնձե մալուխներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին դետեկտիվ ժանրի դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանները հասել էին այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։  

Ոստիկանները հրահանգել էին, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմել էին փախուստի։  Սկսվել էր հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության էին հասնում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։  

Հետապնդումը շարունակվել էր մինչև Դավիթ Բեկի փողոցը, և մեկ այլ տեղից էլ փախուստի դիմածներին հետապնդել էին նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանը, Արման Խալաթյանը և կրտսեր պարեկ Արթուր Ավետիսյանը։   Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգել էին, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակել էին դիմել փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդել էին մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ էր արձակել օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ էր արձակել Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը և բախվել բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվել «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։  

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմել էին փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվել էր նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման էին ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Գևորգյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը, մինչև որ օպերատիվորեն ժամանոլ էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի, բաժնի պետի տեղակալ Հ. Բաղմանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ն. Պովլովի գլխավորությամբ։  

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվել էր խոշոր չափի պղնձե մալուխներ, և այդ վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Պովլովի հանձնարարականով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Էդգար Հայրապետյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: