շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում ոստիկանները հայտնաբերել են Mercedes G մակնիշի ավտոմեքենա, ատրճանակն ու կրակոց արձակած ՌԴ քաղաքացուն

Երևանում ոստիկանները հայտնաբերել են Mercedes G մակնիշի ավտոմեքենա, ատրճանակն ու կրակոց արձակած ՌԴ քաղաքացուն

Հուլիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, Ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի) և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա իրականացրել են «Յաշիկից կրակողը տղա չի բերի» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 22-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը՝ 08:50-ի սահմաններում, անհայտ անձը դեռևս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել Քաջազնունի փողոցի շենքերից մեկի բակում, որի հետևանքով վնասվել է այդ շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի առաստաղը:

Գ. Շամյանը տեղեկություններով՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կիրակոսյանի և ավագ քննիչ Ժամկոչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են կրակված պարկուճ և գնդակ: Նույն օրը դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դուրս են գալիս ճիշտ հետքի վրա և քիչ առաջ Երևանում հայտնաբերվում է Mercedes G մակնիշի 33 GG 300 համարանիշի ավտոմեքենան ու ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով «յաշիկով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում 2 հոգու:

Ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ: 

Բերման ենթարկվածները՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվում են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների 3-րդ քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոց արձակողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Միխայիլ Մ.-ն է, իսկ ավտոմեքենան պատկանում  է Երևանի բնակիչ 25-ամյա Տ.Մ.-ին: Արդյո՞ք վերջինս կրակոց արձակելու պահին եղել է ավտոմեքենայում թե ոչ, պարզվում է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե ոստիկանները օպերատիվ և գրագետ չգործեին, ապա Միխայիլ Մ.-ն պատրաստվում էր լքել Հայաստանը, բայց ինչպես ասում է ժողովուրդը՝ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում չկարողացավ ցամաքից օդային ճանապարհով լքել Հայաստանը: 

Լուսանկարները ու տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կ
© https://shamshyan.com/hy/article/2023/07/28/1243477

  • Կիսվել: