երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը. քաղաքապետարան

Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը. քաղաքապետարան

Շուրջ 900 հա ընդհանուր օգտագործման կանաչ մակերես ունեցող Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների, ակադեմիայի թղթակից անդամների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրվել է գիտաժողով:

Ծառերի փոխարինմանը զուգահեռ ծավալուն ծրագրեր կիրականացվեն նաև ոռոգման համակարգի վերականգնման, անտառպուրակներ հիմնելու նպատակով, կկանաչապատվի նաև Եռաբլուրի հարակից տարածքը,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: