չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանում Opel-ի 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել հանդիպակաց, բախվել Hyundai-ին, ապա նյութական վնաս պատճառել գաջի շինանյութի խանութին

Երևանում Opel-ի 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել հանդիպակաց, բախվել Hyundai-ին, ապա նյութական վնաս պատճառել գաջի շինանյութի խանութին

Երեկ՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում 31-ամյա Գարիկ Սահակյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 25-ամյա Ալբերտ Ամուլիկյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մասամբ հայտնվել գաջի շինանյութի խանութ-սրահի տարածքում՝ վերջիններիս պատճառելով  նյութական վնաս։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: