ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 14-21-ը

Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 14-21-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 14-21-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, 19-21-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի 16-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 19-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 14-19-ը, 21-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 16-ին, 20-ին և 21-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Возможно, это графический образ (текст)

Возможно, это графический образ (текст)

Возможно, это графический образ (текст)

  • Կիսվել: