երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երևանում՝ Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում, հրդեհ էր բռնկվել շենքի չշահագործվող ծխատար խողովակում

Երևանում՝ Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում, հրդեհ էր բռնկվել շենքի չշահագործվող ծխատար խողովակում

Փետրվարի 25-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի չշահագործվող ծխատար խողովակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։28-ին։ Ծխատար խողովակում այրվել են կուտակած աղբ, փայտ (մոտ 2 խմ) և ջերմահարվել 2-րդ հարկի բնակարաններց մեկի պատը:

  • Կիսվել: