երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում կրակոցներ են հնչել. կա մեկ վիրավոր

Երևանում կրակոցներ են հնչել. կա մեկ վիրավոր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանում կրակոցներ են հնչել։ Այս առնչությամբ InfoPort.am-ը դիմեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին, որն ասաց, որ այսօր` 16։57֊ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, կրակոցներ են հնչել։

Նա նշել է, որ քիչ անց նաև մեկ այլ ահազանգ է հնչել :

՛՛Մյուս ահազանգով հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել մեկ անձ՛՛,-ասել է Ջանոյանը։

Նա նշեց, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Ջանոյանը հայտնեց, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

 

  • Կիսվել: