ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Ապրիլի 20-ին, ժամը 13։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեի մոտակայքում քաղաքացին երկրորդ հարկից ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը (մոտ 2 մ)։

Փրկարարները և շտապօգնության բժիշկը Ա․ Ք․-ին (ծնված 1987 թ) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, դուրս են բերել հորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

  • Կիսվել: