շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը»

Երևանում կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 22-ին տարօրինակ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 14։15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ՝ 90-ամյա Քնարիկ Թ-ից, ով հայտնել է, որ հուլիսի 21-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր հարևանուհին՝ 57-ամյա Նաիրա Ե-ն Այգեստան փողոցի իր տան դիմաց ձեռքով հարվածել է իր ձեռքին, ապա բացահայտ հափշտակել իր ձեռքում գտնվող ավելն ու գոգաթիակը (совок) և դիմել փախոուստի։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Նաիրիա Ե-ին և ավելն ու «սավոկը» հայտնաբերելու ուղղությամբ։ Ավազակային հատկանիշներով էլ նյութեր են նախապատրաստվում։  

  • Կիսվել: