երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Երևանում «Kawasaki» մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Kawasaki» մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներին փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքնեներին, բժիշկներն էլ նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Գետիիկյանն ու Գոռ Հախնազարյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը:  

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները  մի քանի մետր շպրտվել են և նրանց փրկել է սաղավարտը:

  • Կիսվել: