շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում՝ կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանը. նա տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում՝ կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանը. նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ալիկ Բ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող դասակի ոստիկան 31-ամյա Լյուդվիգ Հ.-ին:

Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: