հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում կանխվել է «Կաբել» մականվամբ քրեական հեղինակության սպանությունը. հայտնաբերվել է զինանոց

Երևանում կանխվել է «Կաբել» մականվամբ քրեական հեղինակության սպանությունը. հայտնաբերվել է զինանոց

Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ մայրաքաղաքում կանխվել է մինչև ատամները զինված «գողական ռազբորկան», որն ավելի շատ վենդետա էր լինելու, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ իրացնելով օպերատիվ տվյալներ, պարզվել է, որ Անդրանիկ Ներսիսյանը և իր շրջապատի անձինք համոզված լինելով, որ Ա. Ներսիսյանի  նկատմամբ այս տարվա մարտի 7-ին ատրճանակով կրակոցներն արձակել են քրեական աշխարահում հայտնի «Կաբել» մականվամբ 53-ամյա Արթուր Բարսեղյանի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը:

Ոստիկանությունը տեղեկություն էր ստացվել, որ Ա. Ներսիսյանը հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահարներ, ատրճանակներ, նռնակներ, զրահաբաճկոններ, որից հետո վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ սպանելով Ա. Բարսեղյանին:

Փաստի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 223 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 23.1 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ:    

Ապրիլի 15-ին դատարանի որոշմամբ  խուզարկություն է կատարվել  Երևանի բնակիչ, 26-ամյա Ա. Ներսիսյանի Մալաթիա-Սեբաստիա վարչակա շրջանում գտնվող բնակարանում, որտեղ հայտնաբերվել են խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, «Sig sauer» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփով և 7 հատ փամփուշտովներով, «Բերետա» տիպի ատրճանակ՝ փամփշտատութով և 7 հատ փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի դանակ, «Ակուլա» գրառմամբ հրացանի նմանվող առարկա, 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ (ատմիչկաներ), 2 թափանցիկ անոթներ սնդիկանման նյութի պարունակությամբ: Նույն օրը՝ առավոտյան, ապօրինի կերպով զենք, զինամթերք, թմրամիջոցներ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորվախ  5.6մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 9 հատ փամփուշտներով:

Ոստիկաններն ու քննիչները դատարանի որոշմամբ խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 40-ամյա Արկադի Ղազարյանի բնակության վայրին պատկանող շենքի դիմաց գտնվող ավտոնակում, որտեղ հայտնբերել են  1 հատ «386-136-72Տ» գրառմամբ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «9-66 է» տիպի նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակի նմանվող սև գույնի իր «91-4-15» գրառմամբ, 1 հատ նռնակի պայթուցիչ «ՈՒ-515Մ 583, 3-14» գրառմամբ, 5 հատ կաթոցիչ՝ մոխրացած հետքերի պարունակությամբ և 1 հատ մահակ:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Մալթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Գևորգ Դանիելյանի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են  9մմ տրամաչափի 50 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինչպես նաև վերջինիս «Ինֆինիտի» 35871 ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «MP654K, cal 4.5 mm, Made in Russia Baikal 4.5մմ » գրառումներով գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ մեկ փամփշտատուփով: Երևանի բնակիչ, 31-ամյա Ավետիք Ավետիսյանի  բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են 13 հատ բանալիներ, փական բացելու համար հարմարեցված գործիքներ, 18 հատ 6.35 մմ տրամաչափի, 10 հատ 7.62մմ տրամաչափի, 18 հատ 5.45մմ տրամչափի, 50 հատ X super գրառմամբ, 9.7մմ տրամաչափի 2 հատ, 9մմ տրամաչափի 3 հատ,«94270» գրառմամբ 1 հատ,«45GAPSPEER» 1 հատ, «auto-R100z225» գրառմմաբ 1 հատ փամփուշտներ, մեկ հատ խլացուցիչի նմանվող ինքնաշեն 17սմ երկարությամբ 6.3սմ տրամաչափով երկաթյա ձող:  

Աղբյուրը հայտնոմ է, որ հարուցված քրգործի շրջանակում Ա. և Վ. Ներսիսյանները, Ա. Ղազարյանը, Ա. Ավետիսյանը,  Գ. Դանիելայնն ու Տ. Ղարիբյանը ձերբակալվել են: Նշանակվել են մի շարք  փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: