հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում իրանցի 35-ամյա քաղաքացին ձերբակալվել է, ով կասկածվում է «ԱՌԱ հոսթել»-ում 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Երևանում իրանցի 35-ամյա քաղաքացին ձերբակալվել է, ով կասկածվում է «ԱՌԱ հոսթել»-ում 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանում հայտնի «ԱՌԱ հոսթելից» ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, և պարզվել է, որ նա նշված հոսթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի և 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

  • Կիսվել: