կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Երևանում Hyundai Santa Fe-ն «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ բախվել է ճաղավանդակներին և կիսակողաշրջվել, հայտնվելով Հրազդան գետի ափին

Երևանում Hyundai Santa Fe-ն «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ բախվել է ճաղավանդակներին և կիսակողաշրջվել, հայտնվելով Հրազդան գետի ափին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններւմ Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև՝ առաջ ընթանալով, բախվել Հրազդան գետի վրա կառուցված երկաթե ճաղավանդակներով պատվանդանին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

 Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե երկաթե ճաղավանդակներով այդ պատվանդանը չլիներ, ապա այդ ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։ 

Այս պահի տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Ռոման Սահակյանն ու Գուրգեն Դանիելյանը, որպեսզի հետքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում չառաջանա։  

  • Կիսվել: