Երևանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռները գիշերը մեկնել են
Հայաստանից չվերթերը շրջանցում են Իրանի և Իսրայելի օդային տարածքները։ Երևանից դեպի Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Նշենք, որ ավիաընկերությունները փոփոխել են երթուղիները, չեղարկվել են «Air Arabia» ավիաընկերության Աբու Դաբի և Շարժա չվերթերը։
«Մեկնարկել են «Wizz Air»-ի Աբու Դաբի և «Fly Dubai»-ի Դուբայ թռիչքները։ Ռուսաստանից դեպի Էմիրություններ ուղևորվող և Երևանում հարկադիր վայրէջք կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են»,– հայտնեցին Կոմիտեից։