երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Երևանում գործող սննդի կետում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

Երևանում գործող սննդի կետում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 18-ին՝ ժամը 22։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ 30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 22:42-ին։ Սննդի կետում այրվել են 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, մոտ 20 քմ հատված՝ գույքով և տեխնիկայով, մյուս հատվածը (մոտ 10 քմ)՝ ջերմահարվել։

Երկրորդ 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք։ Հրշեջ-փրկարարները փակել են 2 գազի բալոնների փականները:

  • Կիսվել: