երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Երևանում և որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +40–ի. եղանակի տեսություն

Երևանում և որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +40–ի. եղանակի տեսություն

 Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00–17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 16-19մ/վ արագությամբ։

  • Կիսվել: