երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում Cadillac-ը բախվել է Opel-ին, որը վրաերթի է ենթարկել անչափահասի, ապա բախվել կայանված երկու մեքենաների․ երեխան շպրտվել է. ԲԿ-ում հրաժարվել են ընդունել ծայրահեղ ծանր երեխային

Երևանում Cadillac-ը բախվել է Opel-ին, որը վրաերթի է ենթարկել անչափահասի, ապա բախվել կայանված երկու մեքենաների․ երեխան շպրտվել է. ԲԿ-ում հրաժարվել են ընդունել ծայրահեղ ծանր երեխային

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։18-ի սահմաներում Մայրաքաղաքային փողոցում դեպի Երևան ընթանալիս Cadillac մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել  անչափահաս տղա հետիոտնին, այնուհետև Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին և Ford Transit-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան շպրտվել է ու կպել շինության քարե հատվածին և ընկել ավտոմեքենայի վրա։ Վարորդը իր ավտոմեքենայով երեխային, որ գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն այնտեղ հրաժարվել են գոնե առաջին բուժօգնություն ցուցաբերել՝ ասելով, թե իրենց պացիենտը չի։ Ստիպված Cadillac-ի վարորդը երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Այս պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոտիկանության Պարեկային ոստիկանության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Կուռոյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Առաքելյանը։

Վրաերթ-վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Վթար-վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Պարեկները, ժամանելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնտեղ չեն հայտնաբերել երեխային տեղափոխող Cadillac-ի վարորդին, ապա ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերել են նրա բնակության վայրում։

Վարորդի ինքնազգացողությունը վատացած է եղել, և նա տանից պետք է ինքնակամ ներկայանար Ոստիկանություն։ Նրա ավտոմեքենան և Opel-ը, քննիչի հանձնարարականով, տեղափոխվել են Ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: