կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Երևանում «BMW X6»-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության

Երևանում «BMW X6»-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության

Երևանում «BMW X6»-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին կայքը  տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «BMW X6»-ի վարորդը կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան կայանում է կանգառն արգելող նշանի տակ ու իջնելով ավտոմեքենայից, հավանաբար գնում գնումներ կատարելու:

Հրապարակումից շատ չանցած Երեւանի պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին և տեղում ենթարկել վարչական պատասխանատվության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 25-ին, Երևանում՝ Գյուլբենկյան փողոցում կին վարորդը Արաբկիր վարչական շրջանում կանգնեցրել էր իր «BMW X6»-ը, և իջել, գնացել էր գնումների: Դրա պատճառով շտապօգնության ավտոմեքենան չէր կարողացել անցնել:

Shamhyan.com-ը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես է «BMW X6»-ը կայանում, իջնում միսը գնում ու վերադառնում, այդ ընթացքում կայանված մեքենան խոչընդոտներ էր ստեղծել մյուս վարորդների տրանսպորտային միջոցների համար:

Կայքի տեղեկություններով՝ օրինախախտ «BMW X6»-ը պատկանում է Երևանի բնակիչ 51-ամյա Հ. Նարգիզյանին:

  • Կիսվել: