Երևանում «BMW»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու մասամբ կողաշրջվել
Այսօր՝ օգոստոսի 26-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Չ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 26/6 հասցեի դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Էլեկտրասյանը բախվելուց հետո, մեքենան առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված հատվածում։ Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։