ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում բախվել են «յաշիկ»-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երևանում բախվել են «յաշիկ»-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Լուկաշին 3-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Դավիթ Պերճյանի վարած Mercedes G մակնիշի 90 GZ 001 համարանիշի և 42-ամյա Արթուր Ղազարյանի վարած Nissan մակնիշի 36 PX 073 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դ. Պերճյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: