հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024

Երևանում բախվել են Volkswagen-ն ու ՎԱԶ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։

  • Կիսվել: