ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 22:10-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 21 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ Տիգրան Մ.-ի վարած Subaru մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ Գեղամ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գեղամ Պ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, Սանամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: