հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ը, Opel Astra-ն եւ Honda Velester-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ը, Opel Astra-ն եւ Honda Velester-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Երեւանում, այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Նաիրի Զարյան թիվ 53 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Սեւակ Հլոյանի վարած Mercedes E320 մակնիշի, 37-ամյա Գարեգին Երանոսյանի վարած, կայանված վիճակում գտնվող Opel Astra  մակնիշի եւ 21-ամյա Ռուբինա Օսիպյանի վարած Honda Veloster մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, իսկ ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 18-ամյա Ինգա Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդներին եւ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: