շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեւանում բացվելու է Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոն

Երեւանում բացվելու է Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոն

Հոկտեմբերի 14–ին` ժամը 15։00-ին Առողջապահության ազգային ինստիտուտի շենքում (Կոմիտաս 49/4) բացվելու է Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոնը: Այն կյանքի է կոչվել ֆրանսիական Santé Arménie առողջապահական նախաձեռնության ջանքերով։

Նորաբաց կենտրոնը կերաշխավորի հետազոտական նախագծերի և դրանց իրականացման հաջող ընթացքը, ինչպես նաև նորարարությունների կիրառման պատշաճ գնահատումը:

Հետազոտական կենտրոնի հիմնական նպատակները՝

  1. Հայաստանում իրականացվող կլինիկական հետազոտությունները հասցնել միջազգային մակարդակի՝ սփյուռքի փորձագետների ներգրավմամբ
  • Հայկական գրանցամատյաններ և պատահականւթյան սկզբունքով արված փորձարկումներ` սփյուռքի բարձրակարգ փորձագետների հետ համատեղ
  • Կարողությունների և գերազանցության հայկական ցանց հազվագյուտ պաթոլոգիաների համար
  • Բարձրակարգ փորձագետների ինտեգրում/ներգրավում հայկական կենտրոններում և լաբորատորիաներում՝ 3-6 ամիս ժամկետով
  1. Ինտեգրացիոն բժշկության նորարարական կենտրոն
  • Քննարկումներ նորարար բժշկության թեմաներով՝ ներառյալ հատկապես 3D և ՏՏ մեթոդների կիրառումը հոգեբուժության մեջ և արագ զարգացող այլ մասնագիտություններում
  • Էլեկտրոնային բժշկության և նորարարական բժշկության այլ մոդելների մշակում
  1. Էլեկտրոնային ուսուցման բժշկական առաջադեմ և ինտերակտիվ հարթակ
  • Էլեկտրոնային ուսուցման առաջադեմ ինտերակտիվ հարթակ՝ ստեղծված համաշխարհային փորձագետների և տարածված հայկական հարթակի կողմից, որն օգտագործվում է զարգացող երկրներում և նախկին խորհրդային միության երկրներում:

Կենտրոնը կունենա 5 բաժին.

  1. Կլինիկական հետազոտությունների կենտրոն
  2. Կենսաբանական ռեսուրսների կենտրոն
  3. Sante Armenie բժշկական ակադեմիա
  4. Համաճարակաբանության կենտրոն՝ տվյալների շտեմարանով և արհեստական բանականության կիրառմամբ
  5. Բժշկական և տեխնոլոգիական նորարարական կենտրոն

  • Կիսվել: