շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում ավտոբուսի 21 վարորդ ազատվել է աշխատանքից. պատճառը հայտնի է

Երևանում ավտոբուսի 21 վարորդ ազատվել է աշխատանքից. պատճառը հայտնի է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,-նշել է նա։

 

  • Կիսվել: