երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում 69-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա և 11-ամյա հետիոտներին

Երևանում 69-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա և 11-ամյա հետիոտներին

Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Վոլոդյա Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 60-ամյա Սիրանույշ Բ.-ին և 11-ամյա Անի Հ-ին։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի  չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ Սիրանույշ Բ․-ին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Անի Հ․-ին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: