հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում 31-ամյա վարորդը BMW X5-ով Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել է պատին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երևանում 31-ամյա վարորդը BMW X5-ով Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել է պատին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 05:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Խաչիկ Ն.-ն, իր վարած BMW X5 մակնիշի 51 NG 100 համարանիշի ավտոմեքենայով՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: