Ավտովթար Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ կա մեկ զոհ
Հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են BMW և Toyota մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։
Հանգամանքները պարզվում են։



