ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան  վիրավորներ

Երևանում 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 21-ին, Ճանապարհաշինարարաների անպատասխանատու և «փնթի» աշխատանքի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հակոբյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն:   Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:  

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարապետ Պատուրյանն ու Արծրուն Բագրատյանը:   Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Պարզվում են նաև շինարարական այն կազմակերպության տվյալները, որը ցուցաբերել է անփույթ վերաբերմունք, տարածքում չի ապահովել անվտանգության անհրաժեշտ կանոններ, բացակայել են նախազգուշացնող ցուցանակներն ու արտաքին լուսավորությունը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

  • Կիսվել: