չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ինչ նպատակով էր ԿՀՎ տնօրենն այցելել Մոսկվա. ԱՄՆ պետքարտուղարի պարզաբանումը

Ինչ նպատակով էր ԿՀՎ տնօրենն այցելել Մոսկվա. ԱՄՆ պետքարտուղարի պարզաբանումը

Կենտրոնական հետախուզական վարչության՝ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա այցը պլանային էր և մեծ մասամբ նպատակ ուներ շարունակել ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը՝ ամրապնդելու Ռուսաստանի և ԱՄՆ հետախուզական գործակալությունների միջև կապը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա հերքել է այն պնդումները, թե ԿՀՎ ղեկավարն իբր քննարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը: 

«Չգիտեմ, թե որտեղից են ստացվում այդ հաղորդագրությունները, քանի որ շատ փոքրաթիվ մարդիկ ունեն տեղեկություններ այդ հանդիպման մասին, և նրանցից ոչ մեկը մամուլի հետ չի շփվել»,-նշել է Ռուբիոն:

  • Կիսվել: