Երեւանն ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի ինքնության սիմվոլն է. Փաշինյան
Երեւանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Էրեբունի-Երեւանը» մեր ամենասիրելի տոներից մեկն է, իսկ Երեւանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետեւ Երեւանի ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր: Այս մասին այսօր Երեւանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօրվա Երևանը սկսել է կառուցվել դեռ այն ժամանակվանից, երբ մենք կանգնած էինք ոչնչացման եզրին:
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասաց. «Ամեն դրված քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում: Ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը, մտածողության նոր կերպ եւ նոր ձեւ էր գտնում ու սահմանում ինքն իր համար:
Ես համոզված եմ, որ Երեւանն իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, պատրաստել հաղթանակների:
Այսօրվա Երեւանը նաեւ մի մեծ հարգանքի տուրք է Թամանյանին, որը ստեղծել է նոր Երեւանի կերպարը: Երեւանը նաեւ հայահավաք գործառույթ է ունեցել: Այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Մանարյանին, որ ծնվել է Սփյուռքում եւ վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, եւ պարոն Պյատրովսկիին, որ ծնվել է Հայաստանում եւ այսօր ղեկավարում է աշխարհի ամենաշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում մեծ ներդրում է ունեցել մեր մյուս մեծ հայրենակից Հովսեփ Օրբելին:
Երեւանը հավաքել է բոլոր տեղերից, Հայաստանի բոլոր գյուղերից ու մարզերից:
Երեւանն ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, ամբողջականության, ինքնության սիմվոլն է: Պատահաման չէ, որ հենց Երեւանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակաեւոր տեսարանի ամենահաջողված ռակուսրը. Դա տեսարան է դեպի մեր բիբլիական Արարատ սարը:
Մենք բոլորս սիրում ենք Երեւանը, եւ Երեւանը սիրում է մեզ բոլորիս: Դա է պատճառը, որ ուր էլ գնանք, մեր ձգտումն է վերադառնալ Երեւան:
Սիրում եմ Երեւանը, սիրում եմ երեւանցիներին»: