կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի, Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը սեպտեմբերի 28-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի, Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը սեպտեմբերի 28-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի թիվ 20, 22, 24 բազմաբնակարան շենքերի, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Ազատամարտիկների փողոցի, Նոր Արեշ թաղամասի 22-րդ, 24-րդ, 26-րդ փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արդա թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն՝ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի, Համբարձումյան, Չերկասի, Գրիբոյեդովի, Ռուսթավի փողոցների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն՝ Լագեր թաղամասի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 22–50 (զույգ համարների), Կամոյի, Սայաթ-Նովայի, Հակոբյան, Արաբկիր փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

  • Կիսվել: