երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի, Վանաձորի և Սպիտակի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի, Վանաձորի և Սպիտակի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մայակ, Բանավան թաղամասերի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի, Երևանյան խճուղու թիվ 62-ից 70/1 (զույգ համարների) Հաղթանակի փողոցի թիվ 1, 3, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վերին Այգեստան, Շահումյան, Խնկոյան, Ոփյան, Չարենցի, Ս.Ավետիսյան, Առափնյա փողոցների, Կենտրոն 1-ին, 2-րդ, 3-րդ թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:


  • Կիսվել: