ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 61 մասնակցի

Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 61 մասնակցի

Այս պահի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 61 մասնակցի։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։

Նշենք, որ ընդդիմադիրներն այս պահին շարունակում են իրենց ակցիաները. երևանյան մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։

  • Կիսվել: