կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի Շիրազի փողոցում բախվել են 3 Opel Astra-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Երևանի Շիրազի փողոցում բախվել են 3 Opel Astra-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարևանությամբ, բախվել են 3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ:

Դեպքի վայր են ժամանել նույն դասակի տեսուչները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

  • Կիսվել: