հինգշաբթի, հունիս 6
6 / 6 / 2024
Երևանի Շիրակի փողոցում հրդեհ է բռնկվել

Երևանի Շիրակի փողոցում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 11-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում է եղեգնուտ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ անասնագոմերի տանիքներում այրվում է կուտակած անասնակեր։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 21։27-ին։ Այրվել են երեք անասնագոմերի տանիքների փայտե կառուցատարրերը (20 քմ, 50 քմ և 100 քմ) և տանիքներում կուտակած 3000 հակ անասնակեր։

  • Կիսվել: