կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է ավագանու որոշման նախագծերի հանրային քննարկում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է ավագանու որոշման նախագծերի հանրային քննարկում

Հանրային իրազեկվածությունը և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով, նոյեմբերի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի հանրային քննարկում, որին մասնակցում էին կրթական, մասնագիտական և այլ գործունեություն ծավալող անձինք։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուները մասնակիցներին համառոտ ներկայացրեցին նշված նախագծերի մասով Շենգավիթ վարչական շրջանում նախատեսված ծրագրերը։ Ներկաների ակտիվ մասնակցության շնորհիվ հանրային քննարկումը կայացավ։

  • Կիսվել: